ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնական գործառույթները
 

  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ համաճարակաբանական հետազոտությունների (հսկման) իրականացում, դրանց զարգացման միտումների հետազոտում ու վերլուծություն
  • Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ վարակի վերջնական ախտորոշում, ՁԻԱՀ-ի կլինիկական և լաբորատոր ախտորոշում
  • ՄԻԱՎ վարակով հիվանդների դիսպանսերային հսկողություն, հակառետրովիրուսային բուժում, օպորտունիստական վարակների կանխարգելում և բուժում, ՄԻԱՎ վարակով հիվանդների նեղ մասնագիտական բժշկական օգնություն
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՁԻԱՀ-ին զուգորդող հիվանդությունների կանխարգելմանն ուղղված տեղեկատվական-կրթական նյութերի մշակում
  • Հայաստանի Հանրապետության տարածքում, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված՝ ՄԻԱՎ վարակի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ կատարող առողջապահական կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեության նկատմամբ հսկողության գործընթացին մասնակցություն
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և ախտորոշման բնագավառի կադրերի պատրաստում
  • ՄԻԱՎ վարակով հիվանդներին և նրանց հարազատներին սոցիալ-հոգեբանական և իրավաբանական խորհրդատվության տրամադրում
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական խնդիրների վերաբերյալ դասախոսությունների, սեմինարների և վարժանքների կազմակերպում ու անցկացում
  • Բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության տրամադրում
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՁԻԱՀ-ին զուգորդող հիվանդությունների խնդիրներին նվիրված ազգային և միջազգային համագումարների, համաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, վարժանքների, խորհրդակցությունների կազմակերպում և այդ աշխատանքներին մասնակցություն
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՁԻԱՀ-ին զուգորդող հիվանդությունների վերաբերյալ գիտական և գործնական հետազոտությունների իրականացում
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված կարգով տեղեկատվության փոխանակում
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն: