Քվեարկություն

Որոնել ըստ թեմայի

ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային վարակը կարող է փոխանցվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրելիս:

Հղիության ընթացքում ՄԻԱՎ-ը պտղին կարող է փոխանցվել ընկերքի միջով: Ընկերքը օրգան է, որի միջոցով սաղմնային կյանքի ընթացքում իրականացվում են պտղի սնուցումը, արտաթորությունը և շնչառությունը: Սա նաև պտղին պաշտպանում է մոր արյան մեջ գտնվող վնասակար գործոններից` վարակներից, թույներից և այլն: Եթե ընկերքը վնասված կամ բորբոքված է, դրա պաշտպանական հատկությունները թուլանում են` հնարավորություն տալով, որ ՄԻԱՎ-ը ներթափանցի պտղի օրգանիզմ:

Ծննդաբերության ժամանակ երեխան վարակվում է ծննդաբերական ուղիներով անցնելիս` մոր արյան, հեշտոցային արտազատուկների հետ շփման կամ դրանք կուլ տալու միջոցով:

Կրծքով կերակրվելիս երեխան կարող է վարակվել անմիջականորեն կրծքի կաթի միջոցով կամ պտուկների, հարպտուկային շրջանի մաշկի արյունահոսող վնասվածքներից մայրական արյուն կուլ տալու հետևանքով:

Առավել հաճախ ՄԻԱՎ-ը փոխանցվում է երեխային հղիության ուշ շրջանում,  անմիջականորեն ծննդաբերությունից առաջ, կծկանքների և ծննդաբերության ժամանակ:  

Թեև գոյություն ունի վարակված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգ, սակայն որոշակի կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է նվազագույնի հասցնել այն: Համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացումը 98-99% դեպքերում ՄԻԱՎ վարակով հղի կնոջը վարակից զերծ երեխա ունենալու հնարավորություն կտա։ Արդյունավետ կանխարգելման կարևոր նախապայմանը հղի կնոջ մոտ ՄԻԱՎ վարակի վաղ հայտնաբերումն է, ինչի համար անհրաժեշտ է հղիության հնարավորինս վաղ ժամկետում հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Ցանկալի է այդ անել հղիության կապակցությամբ կանանց կոնսուլտացիա առաջին այցելության ժամանակ:

ՄԻԱՎ վարակով հիվանդների խնամքը վտանգավոր չէ խնամողների համար, եթե պահպանվում են անձնական հիգիենայի կանոնները« և անմիջական շփում տեղի չի ունենում հիվանդի այն կենսաբանական հեղուկների հետ, որոնք ՄԻԱՎ-ի փոխանցման գործոն են: Վարակվելու վտանգ կարող է ի հայտ գալ այն դեպքերում, երբ տեղի է ունենում ՄԻԱՎ վարակով հիվանդի արյան, սերմնահեղուկի և հեշտոցային արտազա-տուկների շփում խնամողի վնասված մաշկի կամ լորձաթաղանթների հետ (վարակվելու հավանականությունը` 0,3%): Չվնասված մաշկը հուսալի պատնեշ է ՄԻԱՎ-ի դեմ:

Թեև ՄԻԱՎ-ը հայտնաբերվել է նաև մեզի, թքի, արցունքի և քրտինքի մեջ, սակայն դրանցում վիրուսի քանակն այնքան չնչին է, որ այդ արտազատուկները վարակվելու առումով վտանգ չեն ներկայացնում: Այնուհանդերձ, եթե մեզի, փսխուքային զանգվածի և թքի մեջ առկա է տեսանելի արյուն, ապա կարող է ի հայտ գալ նաև այդ արտազատուկների միջոցով ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգ, ուստի նման դեպքերում ևս պետք է խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները` բացառելով նշված կենսաբանական հեղուկների հետ լորձաթաղանթների և մաշկի շփումը:

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում առօրյա, կենցաղային շփումների միջոցով, ուստի անհեթեթություն է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մեկուսացումը:

Ո՛չ, հնարավոր չէ: Արյունատվության գործընթացը բացառում է դոնորի ՄԻԱՎ-ով վարակումը, քանի որ դոնորական արյունը վերցվում է միանվագ օգտագործման համա-կարգերով: