Քվեարկություն

Որոնել ըստ թեմայի

Ո՛չ, հնարավոր չէ, եթե պատվաստումը կատարվում է միանվագ օգտագործման պարագաներով:

Այո՛, հնարավոր է: Այս ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու նպատակով օրգանների, հյուսվածքների, նաև կենսաբանական հեղուկների դոնորները պարտադիր պետք է հետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգն առկա է, եթե օրգանիզմի հետ շփվող գործիքները ախտազերծված չեն: Խորհուրդ է տրվում դաջվածքներ անելիս օգտագործել միանվագ գործիքներ կամ դրա համար այցելել մասնագիտացված սրահներ:

Հնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ համատեղ սնունդ ընդունելիս, քանի որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սննդի միջոցով, կենցաղային շփումների ժամանակ: Ուստի առանց ավելորդ վախի կարելի է հյուրընկալվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդուն և օգտվել նրա հյուրասիրությունից: ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել նաև ջրի միջոցով, հազի կամ փռշտոցի միջոցով, ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու ժամանակ, ընդհանուր սպասքից, հեռախոսից, համակարգչից, սանհանգույցից օգտվելիս, հագուստի և սպիտակեղենի միջոցով, լողավազանում լողալիս:

 

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակների կամ այլ միջատների միջոցով, քանի որ կարող է ապրել և բազմանալ միայն մարդու բջիջների մեջ և շատ արագ ոչնչանում է միջատների ստամոքսում: Դրանից զատ, միջատների մարսողական համակարգի կառուցվածքը գործնականում անհնարին է դարձնում խայթված մարդու արյան անցումը միջատի ստամոքսից հակառակ ուղղությամբ` հաջորդ զոհի օրգանիզմ: Մյուս կողմից մարդուն կծելիս մոծակը վերքի մեջ արտազատում է ոչ թե նախորդ խայթվածի արյունը, այլ իր թուքը: