Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Որոնել ըստ թեմայի

ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն որոշ կենսաբանական հեղուկների միջոցով: Դրանք են՝ արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, կրծքի կաթը: Վիրուսն առկա է նաև օրգանիզմի այլ հեղուկներում (մեզ, թուք, քրտինք), սակայն դրանք վտանգավոր չեն վարակման տեսանկյունից, քանի որ դրանցում ՄԻԱՎ-ի խտությունը շատ ցածր է: Վարակում տեղի է ունենում, երբ վտանգավոր կեսահեղուկները ներթափանցում են առողջ մարդու օրգանիզմ լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել՝ առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, չախտազերծված ներարկման պարագաներ օգտագործելիս, չախտազերծված գործիքներով դաջվածքներ կատարելիս, արյան փոխներարկման ժամանակ: Երեխան կարող է վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխան կարող է վարակվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրվելիս:

ՄԻԱՎ նշանակում է մարդու իմունային անբավարարության վիրուս: Ներթափանցելով մարդու օրգանիզմ այն առաջացնում է ՄԻԱՎ վարակ հիվանդությունը: Այս հիվանդության ժամանակ ախտահարվում է իմունային համակարգը և ժամանակի ընթացքում զարգանում է իմունային անբավարարություն:

ՁԻԱՀ-ը`ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ և բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խորը խաթարմամբ, ինչի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, երբ ՄԻԱՎ վարակով հիվանդի մոտ ի հայտ են գալիս զանազան ախտաբանական դրսևորումներ:

Պատասխանող`  Administrator

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն էորի հարուցիչը ՄԻԱՎ-ն է:

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն էերբ ՄԻԱՎ վարակով հիվանդի մոտ ի հայտ են գալիս զանազան ախտաբանական դրսևորումներ:

Պատասխանող`  Administrator

Այո, ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է միանգամայն առողջ տեսք ունենալ: ՄԻԱՎ-ով վարակվածները չունեն յուրահատուկ արտաքին նշաններ, ուստի անհնար է պարզապես մարդուն նայելով ասել վարակված է ՄԻԱՎ-ով, թե` ոչ: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց ավելի քան երկու երրորդը չգիտի իր վարակված լինելու մասին: Հիվանդության խարդավանքը հենց այն է, որ վերջինս ընթանում է երկարատև անախտանշան` թաքնված շրջանով (8-10 տարի), որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ և չի էլ կասկածում իր վարակված լինելու մասին: Սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել այլ մարդկանց:

Պատասխանող`  Administrator

Դրա համար հարկավոր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտություն անցնել, որի արդյունքումհայտնաբերվում են իմունային համակարգի կողմից վիրուսի նկատմամբ արտադրված հակամարմինները:Հետազոտության արդյունքը կարող է լինել.

  • դրական, այսինքն` հետազոտվողի արյան շիճուկում հայտնաբերվել են ՄԻԱՎ-ի նկատմամբհակամարմիններ, ինչը վկայում է նրա ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին
  • բացասական, այսինքն` հետազոտվողի օրգանիզմում ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ չենհայտնաբերվել, ինչը կարող է լինել այն դեպքերում, երբ

 

- մարդը վարակված չէ ՄԻԱՎ-ով,

- մարդը վարակված է ՄԻԱՎ-ով, բայց դեռևս գտնվում է «պատուհանի շրջանում»,

 - մարդը ՁԻԱՀ-ի փուլում է:

Պատասխանող`  Administrator