Քննարկում թիվ 95 դպրոցում

05.12.14

Դեկտեմբերի 4-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ Ա.Պետրոսյանը Ղ.Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի աշակերտների հետ անցկացրեց տեղեկատվական քննարկում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի շուրջ: Աշակերտները տեղեկացվեցին ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, կանխարգելման մոտեցումների, անվտանգ վարքագծի կարևորության մասին:Ցուցադրվեցին ուսուցողական ֆիլմ, գովազդային տեսահոլովակներ, բաժանվեցին տեղեկատվական-կրթական նյութեր: Քննարկմանը հաջորդեց հարց ու պատասխան: 

   

Վերջում դպրոցի տնօրինությունը շնորհակալություն հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին և խնդրեց աջակցել իրենց ոչ միայն դեկտեմբերի 1-ին նվիրված միջոցառումների շրջանակներում, այլև պարբերաբար դպրոցում նմանատիպ միջոցառումներ անցկացնելու հարցում: