Կայացավ «հավասարը՝ հավասարին» մեթոդով ուսուցանողների համար սեմինար-վարժանք

14.07.14

Ս.թ. հուլիսի 9-11-ը ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում կայացան «Կանանց ներգրավումը ՄԻԱՎ-ի նկատմամբ միգրանտների զուգընկերների խոցելիության նվազեցման և ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների իրականացմանը» թեմայով սեմինար-վարժանքներ՝ նախատեսված «հավասարը՝ հավասարին» մեթոդով ուսուցանողների համար: Վարժանքներն իրականացվում էին  ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում:

 

   

Սեմինար-վարժանքներին մասնակցեցին բուժաշխատողներ Երևանից, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերից: 

Վարժանքներն անցկացվեցին ինտերակտիվ մեթոդով. կազմակերպվեցին դերային խաղեր, կատարվեցին իրավիճակային քննարկումներ: 

Ներկայացվեցին տեսանյութեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ: Սեմինար-վարժանքների մասնակիցներն եղան ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի լաբորատոր ախտորոշման բաժնում, ծա­նո­թացան լաբորատորիայի աշխատա­կարգին:

Սեմինար-վարժանքների բոլոր մասնակիցներին հանձնվեցին համապատասխան վկայականներ: