ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Որոնել ըստ թեմայի

Ներկայումս արձանագրված չէ սպորտով զբաղվելու ընթացքում մարզիկների ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք: Սակայն տեսականորեն ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգ կա այն սպորտաձևերում, որտեղ մրցապայքարի ընթացքում հնարավոր են արյունահոսող վերքերի առաջացումը և մարզիկների մարմինների միմյանց հետ շփումն այն հատվածներում, որտեղ կան քերծվածքներ կամ արյունահոսող վերքեր: Երբ մրցապայքարի ժամանակ մարզիկներից որևէ մեկն ստանում է արյունահոսությամբ ուղեկցվող վնասվածք, անհրաժեշտ է ընդհատել մրցույթը, դադարեցնել արյունահոսությունը, մշակել վերքը և կապել: Օգնություն ցուցաբերելիս պետք է կրել ռետինե ձեռնոցներ:

Բեղմնականխիչ հաբերն օգնում են կանխել անցանկալի հղիությունը, սակայն չեն պաշտպանում սեռավարակներից և ՄԻԱՎ-ից: Սեռավարակներից և ՄԻԱՎ-ից չեն պաշտպանում նաև ներարգանդային պարույրը և ընդհատված սեռական հարաբերությունը: Միայն պահպանակներն են ապահովում եռակի պաշտպանություն` կանխելով ՄԻԱՎ-ով, սեռավարակներով վարակումը և անցանկալի հղիությունը:

Ընդհանրապես կանանց խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում դեղեր օգտագործել: Բայց դա չի վերաբերում այն դեպքերին, երբ անհրաժեշտ է նվազեցնել երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը և պահպանել մոր առողջությունը:

Հակառետրովիրուսային դեղերը լավ ուսումնասիրված են: Դրանց մեծ մասն անվտանգ է հղիության ընթացքում ընդունման և նորածնի համար:  Աշխարհում հազարավոր կանայք ստացել են կանխարգելիչ հակառետրովիրուսային բուժում առանց սեփական և երեխայի առողջության համար որևէ բարդության և ունեցել են ՄԻԱՎ վարակից զերծ երեխաներ: Սակայն կան որոշ հակառետրովիրուսային դեղեր, որոնք չի կարելի ընդունել հղիության ընթացքում: Անհրաժեշտ դեղը կընտրի մասնագետը:

Եթե մայրը վարակված է ՄԻԱՎ-ով, նրա մոտ արտադրվում են հակամարմիններ, որոնք հղիության ընթացքում ընկերքի միջով փոխանցվում են պտղին: Հետևաբար ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված բոլոր նորածինների՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ սկզբնական հետազոտության արդյունքները կլինեն դրական: Սակայն դա չի նշանա-կում, որ նրանք բոլորը վարակված են ՄԻԱՎ-ով: Մայրական հակամարմինները շրջա-նառվում են նորածնի արյան մեջ 15-18 ամսվա ընթացքում: Ուստի ՄԻԱՎ վարակ ունե-ցող մորից ծնված երեխայի ՄԻԱՎ-ով վարակվածությունը հայտնաբերելու համար իմունաֆերմենտային հետազոտությունը` ԻՖԱ, պետք է կատարել երեխայի 18 ամիսը լրանալուց հետո: Գոյություն ունի նաև հետազոտության մեկ այլ մեթոդ` պոլիմերա-զային շղթայական ռեակցիա, որը հնարավորություն է տալիս պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ նորածնի կարգավիճակը կյանքի առաջին ամիսների ընթացքում:

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հղիությունը հիմնականում բացասաբար չի անդրադառնում ՄԻԱՎ վարակի ընթացքի վրա, չի արագացնում ՄԻԱՎ վարակ ունեցող կնոջ մոտ հիվանդության զարգացումը: Իսկ հղիությանը բնորոշ այնպիսի նշաններ, ինչպիսիք են՝ սրտխառնոցը, փսխումը, թուլությունը, գլխապտույտը, կարող են լինել ոչ միայն ՄԻԱՎ-ով ապրող կանանց մոտ, այլև ցանկացած կնոջ մոտ` անկախ ՄԻԱՎ վարակից:

Հղիությունը կարող է բերել իմունային համակարգի ցուցանիշների ժամանակավոր իջեցման: Այսպես, CD4+ բջիջների քանակը կարող է իջնել մոտավորապես 50բջիջ/մլ3-ով: Որպես կանոն՝ իմունային համակարգը վերադառնում է սկզբնական վիճակին երեխայի ծնվելուց հետո: