ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝
| 1988 |
- |
ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհ |
| 1988 |
- |
ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը |
| 1989 |
- |
մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից |
| 1990 |
- |
թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը |
| 1996 |
- |
կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը |
| 2000 |
- |
հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը |
| 2001 |
- |
երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը |
| 2001 |
- |
ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը |
| 2002 |
- |
թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 15% |
| 2007 |
- |
թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,8%: |
1988թ. մինչև 2010թ. հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 889 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 149-ը` 2009թ. ընթացքում:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 644 մարդ (72,4%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 245 դեպք (27,6%): ՄԻԱՎ վարակի 19 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ:
ՄԻԱՎ-ով վարակվածների 58%-ը 25-39 տարիքային խմբում է:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (50,8%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (40,2%): Սրանցից բացի Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.
| Հետերոսեքսուալ փոխանցման ուղի |
50,8% |
| Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով |
40,2% |
| Հոմոսեքսուալ փոխանցման ուղի |
1,8% |
| Մորից երեխային |
2,0% |
| Արյան միջոցով |
0,3% |
| Անհայտ |
4,9% |
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 428-ի մոտ (կին` 101, երեխա` 10) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 84-ի մոտ՝ 2009թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 210 դեպք: Մահացածների թվում կան 35 կին և 4 երեխա:
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (56,0%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98%):
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 377 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 42,4%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 10,1%:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2000 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
Իրավիճակը աշխարհում |