ԲԼՈԳԵՐ
Մեր մասին

ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի գործունեության համառոտ նկարագիր 

ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը` ՁԻԱՀ-ի ԿՀԿ, հիմնադրվել է 1989թ.-ի նոյեմբերին: 1997թ.-ից կենտրոնի գործունեությունն ամրագրված է <<Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին>> ՀՀ օրենքով:

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և մոնիթորինգ է:
  Samvel Grigoryan
    Սամվել Ռաֆիկի Գրիգորյան
բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ՁԻԱՀ-ի կանխարգելման
հանրապետական կենտրոնի տնօրեն

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի փոխադարձ կապը տարբեր կազմակերպությունների հետ

Իր գործունեության 20 տարիների ընթացքում կենտրոնը հասել է նշանակալի հաջողությունների հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բնակչության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկության բարձրացման և անվտանգ վարքագծի ձևավորման գործում: Դրան մեծապես նպաստել է կենտրոնի բարձր որակավորում ունեցող և փորձառու մասնագետների աշխատանքը:

 Գրաֆիկ 1 

Structure

 

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումները

 Գրաֆիկ 2

 

Structure

 

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնական գործառույթները

  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ համաճարակաբանական հետազոտությունների (հսկման) իրականացում, դրանց զարգացման միտումների հետազոտում ու վերլուծություն
  • Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ վարակի վերջնական ախտորոշում, ՁԻԱՀ-ի կլինիկական և լաբորատոր ախտորոշում,
  • ՄԻԱՎ վարակով հիվանդների դիսպանսերային հսկողություն, հակառետրովիրուսային բուժում, օպորտունիստական վարակների կանխարգելում և բուժում, ՄԻԱՎ վարակով հիվանդների նեղ մասնագիտական բժշկական օգնություն (ստոմատոլոգիական, մաշկավեներաբանական, գինեկոլոգիական)
    ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՁԻԱՀ-ին զուգորդող հիվանդությունների կանխարգելմանն ուղղված տեղեկատվական-կրթական նյութերի մշակում
  • Հայաստանի Հանրապետության տարածքում, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված՝ ՄԻԱՎ վարակի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ կատարող առողջապահական կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեության նկատմամբ հսկողության գործընթացին մասնակցություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և ախտորոշման բնագավառի կադրերի պատրաստում
  • ՄԻԱՎ վարակով հիվանդներին և նրանց հարազատներին սոցիալ-հոգեբանական և իրավաբանական խորհրդատվության տրամադրում
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական խնդիրների վերաբերյալ դասախոսությունների, սեմինարների և վարժանքների կազմակերպում ու անցկացում
  • ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, անվտանգ վարքագծի ձևավորմանն ուղղված տեղեկատվական-կրթական միջոցառումների կազմակերպում ու անցկացում
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՁԻԱՀ-ին զուգորդող հիվանդությունների խնդիրներին նվիրված ազգային և միջազգային համագումարների, համաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, վարժանքների, խորհրդակցությունների կազմակերպում և այդ աշխատանքներին մասնակցություն
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՁԻԱՀ-ին զուգորդող հիվանդությունների վերաբերյալ գիտական և գործնական հետազոտությունների իրականացում
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված կարգով տեղեկատվության փոխանակում
  • Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի գործունեությանն ակտիվ մասնակցություն, հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների ղեկավարում և համակարգում
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները

 Տեղեկատվական-կրթական գործունեություն

Կարևորելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում տեղեկատվական-կրթական միջոցառումների դերը՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն պարբերաբար մշակում և այլ կազմակերպությունների աջակցությամբ ու նրանց հետ համատեղ, տպագրում ու ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի, ընդհանուր ազգաբնակչության, երիտասարդության, նաև՝ արյան դոնորների շրջանում տարածում է զանազան տեղեկատվական-կրթական բուկլետներ, գրքույկներ, օրացույցներ:


Կենտրոնը ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի բարձր ռիսկի խմբերում, երիտասարդության շրջանում պարբերաբար անցկացնում է միջոցառումներ` ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, անվտանգ վարքագծի ձևավորմանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը:

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն կազմակերպում և անցկացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական խնդիրների վերաբերյալ դասախոսություններ, սեմինարներ և վարժանքներ տարբեր մասնագետների և բնակչության տարբեր խմբերի համար:

Կադրերի պատրաստում

TrainingՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն մեծածավալ աշխատանքներ է իրականացնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և ախտորոշման բնագավառի կադրերի պատրաստման ուղղությամբ: Այդ նպատակով ՀՀ մարզերի և Երևան քաղաքի տարբեր ոլորտների մասնագետների համար պարբերաբար անցկացվում են սեմինար-վարժանքներ:

Մասնավորապես, 2004-2008թթ. ընթացքում այդպիսի սեմինար-վարժանքներ են անցկացվել առողջապահության կազմակերպիչների, բուժաշխատողների, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ անցկացնող լաբորատոր մասնագետների, քրեակատարողական հիմնարկների և ոստիկանության անձնակազմերի, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի շրջանում կանխարգելիչ ծրագրեր իրականացնողների համար, որոնց տրամադրվել են տեղեկատվական-կրթական նյութեր, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից մշակված ուղեցույցներ, գրքեր: 

Սեմինար-վարժանքներ են անցկացվել նաև երիտասարդության, թմրամիջոցների ներարկային օգտագործողների, մարմնավաճառների և հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում <<Հավասարը՝ հավասարին>> մեթոդով ուսուցում և աութրիչ աշխատանք իրականացնող, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց խնամք և աջակցություն տրամադրող, <<Վստահության հեռախոս>> ծառայությունում խորհրդատվություն տրամադրող մասնագետներ պատրաստելու նպատակով:

2004-2008թթ. ընթացքում մի շարք սեմինար-վարժանքներ են անցկացվել համայնքային աշխատողների, հոգևորականների, լրագրողների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում տարբեր ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների, մոնիտորինգի և գնահատման մասնագետների, ԿԽՀ տրամադրող մասնագետների համար:


Գիտահետազոտական գործունեություն

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն իրականացնում է ոչ միայն գործնական, այլև գիտական գործունեություն: Կենտրոնի աշխատակիցների գիտահետազոտական աշխատանքները տպագրվել են տեղական և արտասահմանյան գիտական ժողովածուներում, ներկայացվել են համաշխարհային և եվրոպական համաժողովների ժամանակ:


ՄԻԱՎ վարակի տարածվածության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի գնահատման, ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագծային գործոնների բացահայտման նպատակով ազգաբնակչության տարբեր խմբերում պարբերաբար անցկացվում են կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: 


Խորհրդատվության տրամադրում

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու համար ՁԻԱՀ-ի ԿՀԿ դիմած յուրաքանչյուր մարդու տրամադրվում է նախա- և հետթեստային խորհրդատվություն:
 

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում ՄԻԱՎ վարակով հիվանդները և նրանց հարազատները ստանում են սոցիալ-հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն՝ իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

2002թ.-ից կենտրոնում գործում է
<<Վստահության հեռախոս>> թեժ գիծ ծառայությունը՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի և ընդհանուր ազգաբնակչության համար: ՁԻԱՀ-ին, անվտանգ սեռական վարքագծին, թմրամոլությանն առնչվող հարցեր կամ խորհրդի կարիք ունեցող յուրաքանչյուր ոք կարող է զանգահարել 61-08-20 հեռախոսահամարով, առանց ներկայանալու դիմել իրեն հուզող հարցով և ստանալ համապատասխան տեղեկություններ ու խորհրդատվություն: 

Լաբորատոր ախտորոշում

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում կատարվում է ՄԻԱՎ վարակի վերջնական ախտորոշում:

Կենտրոնի արդիական սարքավորումներով հագեցված լաբորատոր ախտորոշման բաժնում կատարվում են զանազան իմունաբանական, վիրուսաբանական, կենսաքիմիական, կլինիկական հետազոտություններ:

Laboratory    Laboratory 
  Laboratory   

ՊՇՌ (PCR) մեթոդով որոշվում է ՄԻԱՎ-ի վիրուսային ծանրաբեռնվածությունը, իրականացվում է տարբեր վարակների ԴՆԹ ախտորոշում:

Բժշկական օգնություն

MedicalՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի շրջանակներում, 2005թ.-ի փետրվար ամսից սկսած կենտրոնն իրականացնում է ՄԻԱՎ վարակով հիվանդների անվճար հակառետրովիրուսային բուժում, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեղորայքային կանխարգելում, նաև՝ օպորտունիստական վարակների կանխարգելում և բուժում: Կենտրոնն իրականացնում է նաև մասնագիտական վարակման վտանգի ենթարկված անձանց հետկոնտակտային հակառետրովիրուսային կանխարգելում:

ՄԻԱՎ վարակով հիվանդները կենտրոնում ստանում են նաև նեղ մասնագիտացված բժշկական օգնություն (մաշկավեներաբանական, գինեկոլոգիական, ստոմատոլոգիական):

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն իրականացնում է նաև բնակչության բժշկական օգնություն և սպասարկում:

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությունը ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ին և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներին 

GFATM2003թ.-ին ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ներկայացված Աջակցություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրին՚ ծրագրային առաջարկը 5 տարվա համար:

Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ 2005թ.-ի ընթացքում ստեղծվեցին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի նոր ենթակառուցվածքներ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 2 շենքում, որը կենտրոնին է տրամադրվել ՀՀ կառավարության կողմից:



GFATMԳլոբալ հիմնադրամի աջակցության շնորհիվ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն հագեցվել է ժամանակակից լաբորատոր և բժշկական սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս ՄԻԱՎ վարակով հիվանդների և խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում իրականացնել զանազան հետազոտություններ, կազմակերպել բարձրորակ նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և ախտորոշում: ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ստացված բժշկական և լաբորատոր սարքավորումները սպասարկող բուժանձնակազմն անցել է համապատասխան վերապատրաստում:

Նույն ծրագրով ստեղծվել է նաև ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ սեմինար-վարժանքներ տարբեր ոլորտների մասնագետների համար:

Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ 2005թ.-ից ՄԻԱՎ վարակով հիվանդներին տրամադրվում է հակառետրովիրուսային բուժում, օպորտունիստական վարակների բուժում և կանխարգելում, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեղորայքային կանխարգելում:


Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում նոր ենթակառուցվածքներ են ստեղծվել նաև ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և հանրապետության 9 մարզերի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների հիման վրա: Լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներն իրականացվել են Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի հիմնական ռեցիպիենտ
<<Վորլդ Վիժն - Հայաստան>> կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:

Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իր ականացվող ծրագրի շրջանակներում ձեռք են բերվում նաև բարձրորակ թեստ-համակարգեր, որոնք տրամադրվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ դոնորական արյան և ԿԽՀ կետեր դիմած անձանց հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներին, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ին:

 

Կայքը մշակվել է Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս ՍՊԸ-ի կողմից