Քվեարկություն

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը՝ միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով


Շարունակվում են ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ

05.11.18

22

Հոկտեմբերի 29-31-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերն այցելել են Արարատի մարզի Այգեզարդ, Արմավիրի մարզի Արագած, Բամբակաշատ, Արտիմեդ և Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքներ, որտեղ բժշկական ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինի­կա­ներում միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտութ­յուններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ, իրականացրել են տուբերկուլոզի նկատմամբ կար­գա­վի­ճակի գնահատում համապատասխան հարցաշարով:

Հետազոտվել է 140 հոգի: Նրանցից 57-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայ­նային հետազոտություններ: Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

34