Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Շարունակվում են ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ

06.08.18

1Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերն այցելել են Արարատի մարզի Ուրցաձոր, Արմավիրի մարզի Զարթոնք, Մյասնիկյան, Արագածոտնի մարզի Արուճ, Օշական, Կոշ, Մաստարա, Շիրակի մարզի Սարիար, Ղարիբջանյան և Գեղարքունիքի մարզի Ձորաղբյուր համայնքներ, որտեղ բժշկական ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինի­կա­ներում միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտութ­յուններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ, իրականացրել են տուբերկուլոզի նկատմամբ կար­գա­վի­ճակի գնահատում համապատասխան հարցաշարով:

Հետազոտվել է 265 հոգի: Նրանցից 56-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայ­նային հետազոտություններ: Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

 

23