Քվեարկություն

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը՝ միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով


Շարունակվում են ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ

09.07.18

12

Հուլիսի 2-ից 6-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերն այցելել են Արարատի մարզի Արաքսավան, Արմավիրի մարզի Զարթոնք, Արագածոտնի մարզի Արտենի, Կոշ, Մաստարա, Օշական, Ագարակ, Տավուշի մարզի Ազատամուտ և Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքներ, որտեղ բժշկական ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինի­կա­ներում միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտութ­յուններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ, իրականացրել են տուբերկուլոզի նկատմամբ կար­գա­վի­ճակի գնահատում համապատասխան հարցաշարով:

34

Հետազոտվել է 247 հոգի: Նրանցից 81-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայ­նային հետազոտություններ: Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում: