Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Շարունակվում է ռեսուրսային կենտրոնների գործունեությունը

27.09.19

Շարունակվում է Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ 25 համայնքներում ստեղծված ռեսուրսային կենտրոնների գործունեությունը: Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվում և անցկացվում են սեմինար-քննարկումներ այդ կենտրոններ այցելած դեռահասների հետ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի շուրջ հերթական սեմինար-քննարկումներն անցկացվեցին Լոռու մարզի Վարդաբլուր և Գեղարքունիքի մարզի Զոլաքար ու Աստղաձոր համայնքների ռեսուրսային կենտրոն այցելած դեռահասների հետ:

Սեմինար-քննարկումները վարում էր ռեսուրսային կենտրոնների համակարգող Մարինե Ասրյանը: Մասնակիցները տեղե­կացվեցին ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, կանխար­գել­ման մո­տե­ցումների մասին, իմացան ան­վտանգ վարքագծի, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և հիվան­դութ­յան վաղ ախտո­րոշման կարևորության մասին: Քննարկ­վեցին նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների համատեքստում մինչամուսնական հարաբերություններին, ժուժկալությանը վերաբերող հարցեր: