Քվեարկություն

Միջոցառում ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների մասնակցությամբ

25.12.18

Դեկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Հարթելով ճանապարհ դեպի ՄԻԱՎ-ից զերծ սերունդ» թեմայով միջոցառում, որին մասնակցեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժնի աշխատակիցներ Հ.Ստեփանյանը և Լ.Արզումանյանը:

sg

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները, խոսեցին կանխարգելման միջոցների, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և և հիվանդության վաղ ախտորոշման կարևորության մասին:

Միջոցառման ավարտին Հ.Ստեփանյանը տվեց մասնագիտական պարզաբանումներ և պատասխանեց ներկաների հարցերին:

Վերջում կազմակերպիչները շնորհակալություն հայտնեց Կենտրոնին միջոցառման անցկացմանն աջակցելու համար:

dw