Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Համայնքներում շարունակվում են ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումները

10.06.19

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից հունիսի 3-ից 7-ը համայնքներում շարունակվել է միգրանտների, նրանց ընտանիքի անդամների, համայնքների բնակիչների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների իրականացումը:

Նշված ժամանակահատվածում Կենտրոնի մասնագետները եղել են Շիրակի մարզի Արթիկ, Քարաբերդ, Կամո, Նահապետավան, Բավրա, Արմավիրի մարզի Բամբակաշատ, Ջրառատ, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Ծովինար, Ձորագյուղ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ, Արտենի, Կարբի, Արարատի մարզի Շահումյան, Նոր Ուղի և Կոտայքի մարզի Բուժական համայնքներում, որտեղ բժշկական ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ: Այցելուների շրջանում իրականացվել է նաև տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված հարցաշարով:

Հետազոտվել է 481 հոգի, նրանցից 109-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:

Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվել են Ռուսաստանի Դաշնության օգնության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից աջակցվող ծրագրերի շրջանակում:

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև.