Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կայացավ հերթական աշխատանքային հանդիպումը

10.06.19

Ավարտվեց ՌԴ Ռոսպոտրեբնադզորի վիրուսաբանության և բիոտեխնոլոգիաների «ՎԵԿՏՈՐ» պետական գիտական կենտրոնի («ՎԵԿՏՈՐ» ՊԳԿ) ռետրովիրուսների բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Նատալյա Գաշնիկովայի եռօրյա աշխատանքային այցը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն:

12

Հունիսի 7-ին Կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման, համաճարակաբանական հսկողության, լաբորատոր ախտորոշման և հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժինների մասնագետների հետ անցկացված սեմինարի ընթացքում Ն.Գաշնիկովան ներկայացրեց «ՄԻԱՎ վարակի տարածումը Տաջիկստանի,  Ղրղզստանի Հանրապետություններում և Ռուսաստանի Դաշնությունում» և «Ռուսաստանում ՄԻԱՎ վարակի տարածման ժամանակակից տարածքային գործընթացների մոլեկուլար-համաճարակաբանական առանձնահատկությունները» գիտահետազոտական աշխատանքների ընթացքում ստացված տվյալները:

3Այնուհետև հանդիպումը շարունակվեց լաբորատոր ախտորոշման բաժնում, որտեղ պլանավորվող գիտահետազոտական աշխատանքների պատասխանատու մանագետների հետ ամփոփվեցին աշխատանքային այցի արդյունքները և մատնանշվեցին հետագա համագործակցության հիմնական ուղղությունները՝ ՄԻԱՎ-ի մոլեկուլյար-գենետիկական մոնիտորիգ, այլ համանման հետազոտութուններում չընդգրկված պացիենտների առանձին խմբերի շրջանում և հեպատիտ Ց-ի գենոտիպավորում ու սեկվենավորում բուժման անարդյունավետություն ունեցողների մոտ: