ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Նորարարություն և գերազանց որակ առողջապահական ծառայությունների տրամադրման գործում ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից

26.06.17

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը հունիսի 23-ին մասնակցեց Հաագայում ընթացող ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորումի շրջանակում կազմակերպված «Ինչպե՞ս խթանել նորարարությունները պետական ծառայության ոլորտում» խորագով նախարարական զրույցին: Ֆորումի մասնակիցներն առցանց համակարգի միջոցով հնարավորություն ունեցան ուղղելու նախընտրելի հարցերը նախարարական զրույցի մասնակիցներին: Հարցերը վերաբերում էին պետական կառավարման արդյունավետության բարձրացման ուղիներին, այլ երկրների փորձի տեղայնացման հնարավորությանը: Պատասխանելով իրեն ուղղված հարցերին՝ Ս.Մարգարյանը նշեց, որ ցանկացած նորարարություն չի բացառում սխալվելու հավանականությունը, և որ Ֆորումը լավ հարթակ է փորձի փոխանակման և հնարավոր սխալներից խուսափելու համար, մասնավորապես՝ առողջապահական էլեկտրոնային համակարգին անցնող Հայաստանի համար կարևորեց Իսլանդիայի այդ ոլորտում արդեն իսկ ունեցած փորձը: Նախարարի տեղակալը նաև նշեց, որ, իր հերթին, Հայաստանը պատրաստ է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում ունեցած հաջողության փորձը փոխանակել այլ երկրների գործընկերների հետ:

Ֆորումի և մրցանակաբաշխության շրջանակում կազմակերպված «Նորարարությունների տոնավաճառում» ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին տրամադրված առանձին տաղավարում ներկայացվեցին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում Հայաստանի փորձը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորոտում երկրի ձեռքբերումներն ու Կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները: 

Ֆորումի ավարտին տեղի ունեցավ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտի կողմից ամեն տարի հայտարարվող ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն, որի ժամանակ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին՝ որպես «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում հաղթած և առաջին տեղը զբաղեցրած կազմակերպության հանձնվեց գավաթ և հավաստագիր պետական ծառայության տրամադրման գործում նորարարության և գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030թ. Օրակարգի իրականացմանն աջակցելուն ուղղված ներդրման համար: 

            

 

 Մրցանակաբաշխության տեսագրությունը՝ https://youtu.be/xP1fc5IuJ_E?t=13m52s