Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Շարունակվում է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական համաժողովը

08.11.19

Համաժողովի երկրորդ օրը ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Հովհաննես Հակոբյանը և բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը մասնակցեցին ՄԻԱՎ-ի դեղակայունությանը և ՄԻԱՎ վարակի դեղակայուն ձևերի բուժմանը, կանանց և հղիների մոտ ՄԻԱՎ վարակի առանձնահատկություններին, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններին և դրանց տարածվածությանն ու բուժման առանձնահատկություններին նվիրված սեմինարներին։ Համաժողովի էլեկտրոնային պաստառների ցուցասրահում Տ.Գրիգորյանը ներկայացրեց ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների հեղինակած ՄԻԱՎ վարակի ուշ ախտորոշմանը նվիրված պաստառը։