Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Բազելում անցկացվում է ԱՀԿ-ի փորձագետների հանդիպումը

05.11.19

 

Այսօր ք.Բազելում (Շվեյցարիա) անցկացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրերի փորձագետների շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցների վերանայմանն ուղղված փորձագիտական հանդիպումը ("TRG-HIV Plus" meeting), որին, որպես ԱՀԿ ժամանակավոր խորհրդատու, մասնակցում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանը:

Հանդիպումը կազմակերպվել է ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական համաժողովի նախօրեին և նպատակաուղղված է լրացնելու ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի ՄԻԱՎ վարակի բուժման ռեֆերենսային խմբի կողմից գործադրված ջանքերը:

Հանդիպման հիմնական նպատակներն են՝

  • ընտրված երկրների փորձագետների շրջանում ԱՀԿ-ի վերջին ուղեցույցների և փոփոխությունների վերաբերյալ տեղեկացումն ու այդ երկրներում 2019 թվականին և դրանից հետո ուղեցույցների կիրառման հետ կապված մարտահրավերների քննարկումը,
  • ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ընտրված երկրների հետ գործողությունների պլանի սահմանումը, տեխնիկական աջակցության հետ կապված անհրաժեշտ գործողությունների հստակեցումն ԱՀԿ ուղեցույցներում կատարված փոփոխություններն այդ երկրներում իրականացնելու համար,
  • մինչև 2019թ. դեկտեմբերը սպասվող ԱՀԿ-ի նոր վերանայումների հրապարակումը և այլ վերանայումներ, որոնք ակնկալվում է, որ կհրապարակվեն ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության կողմից, ինչպես նաև ազգային մակարդակներով դրանց համապատասխան ազդեցությունները: