Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Բազելում կայացավ ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական համաժողովի բացման արարողությունը

07.11.19

Նոյեմբերի 6-ին ք.Բազելում (Շվեյցարիա) մեկնարկեց ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական համաժողովը, որի բացման նիստին մասնակցեցին ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանը, կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Հովհաննես Հակոբյանը և բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը:

Կոնֆերանսին մասնակցում են եվրոպական երկրների ավելի քան 3000 գիտնականներ, բժիշկներ, կլինիցիստներ, մասնագետներ։

Համաժողովի չորս օրերի ընթացքում անցկացվելիք լիագումար նիստերի, նստաշրջանների և սեմինարների ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն հակառետրոիրուսային բուժմանը, զուգորդող հիվանդություններին, վիրուսային հեպատիտներին, կանանց, հղիների, երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի առանձնահատկությունները,  ինչպես նաև համաճարակաբանությանը/հանրային առողջապահությանը, ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը և հասարակական գիտություններին վերաբերող մի շարք հարցեր:

Համաժողովը կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը: