Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


«Հետազոտվի՛ր և եղի՛ր իրազեկ»

18.05.15

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրվա հետ կապված ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ մայիսի 18-ին Գյումրի քաղաքում անցկացրեց «Հետազոտվի՛ր և եղի՛ր իրազեկ» խորագրով հանրային միջոցառում, որի նպատակը հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ  հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն էր:

   

Միջոցառումն անցկացվեց Գյումրի քաղաքի երկու վայրերում` Վարդանանց և Թատերական հրապարակներում:

Բոլոր ցանկացողներին հնարավորություն տրվեց անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով և ընդամենը 15-20 րոպեի ըն­թաց­քում ստանալու հետազոտության պատասխանը: Հետազոտությունն ուղեկցվում էր խորհրդատվությամբ: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատ­­­վությունն իրականացնում էին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները` Վարդանանց հրապարակում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկայում, իսկ Թատերական հրապարակում «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի կողմից վարձակալված շտապ բժշկական օգնության մեքենաներում: Ընդհանուր առմամբ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվեց 226 մարդ (այդ թվում 136-ը շարժական կլինիկայում):

   

Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական կատարումներով, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարևորության վերաբերյալ պարբերաբար բեմահարթակից հնչող ուղերձներով: Միջոցառման ավարտին վառվեցին մոմեր` ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների: