Քվեարկություն

Հայաստանի լավագույն փորձը՝ ցանկալի մոդել այլ երկրների համար

20.02.20

Փետրվարի 4-13-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանը ք.Չանդիգարում (Հնդկաստան) մասնակցեց Հնդկաստանի կառավարության աջակցությամբ բժշկական կրթության և հետազոտության հետբուհական ինստիտուտի կողմից Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում կազմակերպված «Հանրային առողջապահության կառավարման զարգացում» միջազգային ծրագրին:

Ծրագրի՝ երկրների լավագույն փորձի  ներկայացման բաղադրիչի շրջանակում Ա.Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման և մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակին հասնելու փորձը, ինչի համար դասընթացի ավարտին նրան շնորհվեց հավաստագիր «Լավագույն փորձ» անվանակարգում հաղթելու համար։

Երկրները հետաքրքրվեցին Հայաստանի լավագույն փորձով և խնդրեցին Ա.Պետրոսյանին դրա վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրել՝ իրենց երկրներում այն ներդնելու նպատակով: