Քվեարկություն

Այսօր արյան դոնորի համաշխարհային օրն է

14.06.16

2004թ.-ից և վեր յուրաքանչյուր տարի հունիսի 14-ը նշվում է որպես արյան դոնորի համաշխարհային օր: Այն նպատակ ունի բարձրացնելու անվտանգ արյան և արյան բաղադրամասերի անհրաժեշտության վերաբերյալ իրազեկությունը և շնորհակալություն հայտնելու արյան դոնորների, որոնք կամավոր, անվարձահատույց, մարդասիրական նկատառումներից ելնելով՝ արյունատվություն են կատարում ուրիշի կյանքը փրկելու համար: Դոնորական արյունն անգին նվեր և կենսատու աղբյուր է բազմաթիվ հիվանդների համար:

Հայաստանում 2001թ.-ից ի վեր չի գրանցվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք: