Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Ճեպազրույց դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ

29.11.19

Ավանդույթի համաձայն այս տարի ևս ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ՁԻԱՀ-ի կենտրոնն իրականացնում է թեստավորմամբ ուղեկցվող հանրային միջոցառումներ Երևանում և մարզերում: Դեկտեմբերի 1-ին այդպիսի միջոցառումներ են պլանավորված Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Երևանում միջոցառումը կանցկացվի Հյուսիսային պողոտայում ժ.13:00-19:00-ը, որի ընթացքում ժ.16:00-ին լրատվամիջոցների համար կկազմակերպվի ճեպազրույց՝ ներկայացնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում և ՀՀ-ում, ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման հնարավորությունները, ոլորտում երկրի ձեռքբերումները, իրականացվող աշխատանքները, ծրագրերն ու մարտահրավերները, պատասխանելու հարցերին: Կներկայացվեն նաև ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության գործընթացի կարևորությունը, շարժական կլինիկաների գործունեությունը: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը և մասնակցելու ճեպազրույցին:

Առավել մանրամասն՝ https://www.facebook.com/events/990089351324609/: