Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


140 մարդ իմացավ ՄԻԱՎ-ի վերաբերյալ իր կարգավիճակի մասին

20.05.19

Մայիսի 19-ին՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Երևանում՝ Հյուսիսային պողոտայում իրականացրեց հանրային միջոցառում, որի նպատակը հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն էր, նաև հետազոտության հետ կապված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը:

Միջոցառման ընթացքում անցորդներին հնարավորություն տրվեց անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում ստանալու հետազոտության պատասխանը: Բոլոր հետազոտվել ցանկացողներին տրամադրվեց խորհրդատվություն:

Անցորդներինին բաժանվեցին տեղեկատվական-կրթական նյութեր: Տեղի ունեցավ մոմավառություն:

Ընդհանուր առմամբ, միջոցառման ընթացքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվեց և իր կարգավիճակի մասին իմացավ 140 մարդ: