Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Եվս 381 մարդ իմացավ իր ՄԻԱՎ-կարգավիճակի մասին

05.08.19

Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում Արարատի մարզի Գեղանիստ, Այնթապ, Նոր Խարբերդ, Ուրցաձոր, Արմավիրի մարզի Ծաղկունք, Դողս, Մրգաստան, Գեղարքունիքի մարզի Գանձակ, Աստղաձոր և Շիրակի մարզի Հոռոմ, Ամասիա, Մայիսյան, Ջաջուռ, Փոքր Սեպասար համայնքներում իրականացվել են ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցա­ռումներ: Միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրվել է խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացվել են հետազոտութ­յուններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ, իրականացվել է տուբերկուլոզի նկատմամբ կար­գա­վի­ճակի գնահատում համապատասխան հարցաշարով:

Ծառայությունները տրամադրվել են համայնքային ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինի­կա­ներում: Հետազոտվել է 381 հոգի: Նրանցից 135-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայ­նային հետազոտություններ:

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև: