Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Շարունակվում են ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ

10.09.18

Սեպտեմբերի 3-ից 7-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերն այցելել են Արարատի մարզի Ավշար, Դաշտավան, Արմավիրի մարզի Ծաղկունք, Կոտայքի մարզի Քաղսի, Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Գանձակ, Լճափ, և Արագածոտնի մարզի Կարբի համայնքներ, որտեղ բժշկական ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ, իրականացրել են տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում համապատասխան հարցաշարով:

Հետազոտվել է 212 հոգի: Նրանցից 98-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ: Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում: