Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կայացավ ՄԻԱՎ վարակ դասընթացի հերթական ցիկլը «ՄԻԱՎ վարակի ախտորոշում» թեմայով

21.07.14

Ս.թ. հուլիսի 14-18-ը ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխար­գել­ման հանրա­պետա­կան կենտրոնում կայացավ «ՄԻԱՎվարակ» դասընթացի հերթական ցիկլը «ՄԻԱՎ վարակի ախտորոշում» թե­մայով: Դասընթացը նախատեսված է լաբորատոր բժիշկ­ների համար:

Դասընթացին մասնակցում էին Երևանի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերի և ԼՂՀ-ի բժշկականօգնություն և սպասարկում իրականացնող կազմակեր­պութ­յունների լաբորատոր բժիշկներ:

Սեմինար-վարժանքներին մասնակցեցին բուժաշխատողներ Երևանից, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերից:

 

Վարժանքներն անցկացվեցին ինտերակտիվ մեթոդով. կազմակերպվեցին դերային խաղեր, կատարվեցին իրավիճակային քննարկումներ: Ներկայացվեցին տեսանյութեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ:Սեմինար-վարժանքների մասնակիցներն եղան ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի լաբորատոր ախտորոշման բաժնում, ծա­նո­թացան լաբորատորիայի աշխատա­կարգին: Սեմինար-վարժանքների բոլոր մասնակիցներին հանձնվեցին համապատասխան վկայականներ: