Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կայացավ ՄԻԱՎ վարակ դասընթացի հերթական ցիկլը

12.12.14

Ս.թ. դեկտեմբերի 8-12-ը ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխար­գել­ման հանրա­պետա­կան կենտրոնում կայացավ «ՄԻԱՎ վարակ» դասընթացի հերթական ցիկլը «ՄԻԱՎ վարակի ժամանակ խնամքի և աջակցության տրամադրում» թեմայով՝ նախատեսված միջին բուժաշխատողների համար: 

Դասընթացին մասնակցում էին Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակեր­պութ­յունների միջին բուժաշխատողներ:

Դասընթացն անցկացվել է դասախոսությունների, սեմինարների և գործնական պա­­րապմունքների ձևով, իրականացվել են խմբային քննարկումներ, ցուցադրվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ տեսանյութեր:

   

Դասըն­թա­ցի ավարտին անցկացվել է քննարկում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ» հասկացությունների առնչութ­յամբ մասնակիցների ասո­ցիա­­տիվ պատկերացումների շուրջ, մոդելավորվել են բուժքույր-այ­ցելու փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապված իրավիճակներ, որոնց նպա­տակն է եղել հաղթա­հա­րել կամ մեղմել ՄԻԱՎ վարակով հիվանդների նկատմամբ բուժաշխա­տող­ների կող­մից հնա­­րավոր խարանն ու խտրական վերաբերմունքը: Ունկնդիրներին առաջադրվել են իրա­­վիճակային խնդիրներ ՄԻԱՎ վարակի լաբո­րա­տորախտորոշման, խորհրդատ­վության և հետա­զոտության վերաբերյալ, որոնք են­թարկ­­վել են ընդհանուրքննարկման: 

Դասընթացի վերջում ունկնդիրներն իրենց գոհունակությունն են արտահայտել դասընթացի կազմակերպման, դասավանդողների կողմից թեմաների մատուցման առնչությամբ: