Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կոպենհագենում քննարկվում են ՄԻԱՎ-ի դեղակայունության հարցերը

27.02.19

Փետրվարի 27-28-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանը և բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը ք.Կոպենհագենում (Դանիայի Թագավորություն) մասնակցում են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ-ի դեղակայունության հարցերով նախաձեռնության շրջանակում փորձագիտական հանդիպմանը: Հանդիպման նպատակը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրականացվող ՄԻԱՎ-ի դեղակայունության կանխման ուղղությամբ իրականացվող ընթացիկ գործողությունների քննարկումը, ՄԻԱՎ-ի դեղակայունության մոնիտորինգի և հսկողության ուղղությամբ ազգային մակարդակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության, ԱՀԿ-ի առաջարկությունների, մեթոդների ու ռազմավարությունների, վերջին փորձի փոխանակումը, ԱՀԿ-ի կողմից տեխնիկական աջակցության և հետագա համագործակցության ուղիների քննարկումն է: