Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Քննարկվեցին ՄԻԱՎ-ի դեկայունության հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումները

04.04.19
Ապրիլի 3-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի դեկայունության հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի հանդիպում: 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ք.Կոպենհագենում կայացած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ-ի դեղակայունության հարցերով նախաձեռնության շրջանակում փորձագիտական հանդիպման ժամանակ քննարկված հարցերը: 

Մասնավորապես, Տրդատ Գրիգորյանը ներկայացրեց հանդիպման ընացքում քննարկված փաստաթղթերը, ՄԻԱՎ-ի դեղակայունության ուղղությամբ ԱՀԿ-ի հետ երկրի համագործակցության, ինչպես նաև ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ իրականացվող տարածաշրջանային գիտահետազոտական աշխատանքի շրջանակում համագործակցության ուղղությունները: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեղակայունության վաղ կանխման ցուցանիշների հավաքագրման գործընթացին վերաբերող, նաև ԱՀԿ-ի կողմից ՁԻԱՀ-ի կենտրոնի դեղակայունության լաբորատորիայի հավաստագրման համար պաշտոնապես դիմելու և հայտի ուսումնասիրման հետ կապված տեխնիկական հարցեր: