Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Մասնակցություն «Դեղերի անվտանգության դիտարկման համակարգը Հայաստանում» թեմայով միջոցառմանը

27.09.19

ՁԻԱՀ-ի կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման բաժնի բժիշկ-ինֆեկցիոնիստ Հրանտ Բաբայանը և դեղագետ Մերի Գրիգորյանը սեպտեմբերի 26-ին մասնակցեցին ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից կազմակերպված «Դեղերի անվտանգության դիտարկման համակարգը Հայաստանում» թեմայով աշխատաժողովին:

Աշխատաժողովին ներկայացվեցին Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալության հետ համատեղ «3S» (Smart Safety Surveillance) ծրագրի շրջանակներում 2018-2019թթ. ՀՀ-ում իրականացված դեղազգոնության համակարգի հզորացմանն ուղղված միջոցառումները, ձեռքբերումներն ու հեռանկարները:

Միջոցառումներն իրականացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ: Ծրագրի նպատակն է զարգացող երկրներում ամրապնդել դեղերի կարգավորման, այդ թվում դեղերի անվտանգության դիտարկման համակարգը, որն անհրաժեշտ է դեղերի կողմանկի ազդեցությունների հայտնաբերման, գնահատման և անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման համար: Ծրագիրն ուղղված է սահմանափակ ռեսուրսների պայմաններում պացիենտների անվտանգության ապահովման երաշխիքների ստեղծմանը:

Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը: Ելույթներով հանդես եկան ԱՀԿ գլխամասային գրասենյակի դեղերի անվտանգության ծրագրի ղեկավար Շանթի Պալը, Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալության ներկայացուցիչ Ֆիկ Ֆոյը, Bill & Melinda Gates հիմնադրամի ներկայացուցիչ Ռաջ Լոնգը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը: