Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Ռազմավարական տեղեկատվության տարածաշրջանային խորհրդատվական խմբի հանդիպում

27.09.19

Սեպտեմբերի 23-24-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժնի վարիչ Մարինե Ասրյանը մասնակցեց Երևանում կայացած Տղամարդկանց առողջության եվրոպական կոալիցիայի (ՏԱԵԿ) կողմից կազմակերպված Ռազմավարական տեղեկատվության տարածաշրջանային խորհրդատ­վա­կան խմբի հանդիպմանը, որին մասնակցում էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի, ՏԱԵԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն էր տարածաշրջանում ՏՍՏ և ՏԱ շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ ռազմավարական տեղեկատվության որակի բարելավումը և դրա կիրառումը առողջապահական համակարգում աշխատող շահագրգիռ անձանց կողմից: