Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված համաժողով Մոսկվայում

23.03.16

Այսօր՝ մարտի 23-ին, ք․Մոսկվայում մեկնարկեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովը «Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք» խորագրով։ Համաժողովին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ, կրոնական կազմակերպությունների ներկայա­ցուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՄԻԱՎ-ով ապրողմարդիկ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներ­կա­յացու­ցիչներ ԱՊՀ անդամ պետություններից, Արևելյան Եվրոպայի և Կենտրո­նա­կան Ասիայի և այլտարածաշրջանների երկրներից: 

Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցում է ավելի քան 2460 պատվիրակ 79 երկրից:

Համաժողովի մասնակից պաշտոնական պատվիրակությունների թվում է նաև Հայաս­տանի պաշտոնական պատվիրա­կութ­յու­նը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գ․Միրիջանյանի գլխավորու­թյամբ: 

Համաժողովի երեք օրերի ընթացքում կանցկացվեն լիագումար նիստեր տարա­ծա­շրջա­­նի առաջատար փորձագետ­ների մաս­նակ­ցությամբ, զուգահեռ նիս­տեր «Գիտություն և բժշկություն», «Աջակցություն միջազգային զարգացմանը», «Քա­ղա­քա­ցիա­կան հասա­րա­կություն» խորագրերով, որոնց ժամանակ զեկույցով հանդես կգա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գ․Միրիջանյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Ս․Գրիգորյանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի հայաստանցի մասնագետներ։

 Համաժողովը կշարունակվի մինչև մարտի 25-ը։