ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Կայացավ էթիկայի հանձնաժողովի հերթական նիստը

05.10.17

Հոկտեմբերի 4-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի ունեցած էթիկայի հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված «ՀՀ բուժաշխատողների շրջանում պատվաստումների մասին մոտեցումների և գործելակերպերի պարզաբանման վերաբերյալ հարցախույզը»:  

Նիստը վարում էր ՁԻԱՀ-ի կենտրոնի փոխտնօրեն, էթիկայի հանձնաժողովի նախագահ բ.գ.թ. Ա.Հակոբյանը:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Պ.Սիմոնյանը համառոտ ներկայացրեց հետազոտությունը: Նա նշեց, որ հետազոտությունն իրականացվելու է նեղ մասնագետների՝ մանկաբարձ-գինեկոլոգների, հիվանդանոցային օղակում աշխատող մանկաբույժների,  նյարդաբանների, ալերգոլոգների և նեոնատոլոգների շրջանում երեխաների պատվաստումների հարցում նրանց մոտեցումներն ու գործելակերպերը, դրանց  հիմնապատճառները հասկանալու  և ըստ այդմ նեղ մասնագետների շրջանում երեխաների պատվաստումների հարցում դրական մոտեցումներ ու վարվելակերպեր ձևավորելու համար ռազմավարություններ ընտրելու նպատակով:

Նիստի ավարտին որոշվեց հավանություն տալ ներկայացված հետազոտության փաթեթին՝ հանձնաժողովի անդամների կողմից կատարված առաջարկությունների հիման վրա համապատասխան լրացումներ կատարելու պայմանով:

 ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական Կենտրոնում գործում է էթիկայի հանձ­նաժողով, որին անդամակցում են տեղական և միջազգային կազմակերպությունների մասնագետներ: Հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկ­վում են տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվելիք կենսաբժշկական, վարքագծային և այլ հետազոտությունների էթիկական հարցերը և տրվում են համապատասխան եզրակացություններ: