ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Տեղի ունեցավ էթիկայի հանձնաժողովի հերթական նիստը

30.01.18

Հունվարի 29-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի ունեցած էթիկայի հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին Հարավային Կովկասի երկրներում միգրանտների և տեղաշարժվող բնակչության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման համար մեխանիզմների մշակմանն ուղղված որակական և քանակական հետազոտությունների ուղեցույցները: Հետազոտություններին իրականացնելու է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

Նիստը վարում էր ՁԻԱՀ-ի կենտրոնի փոխտնօրեն, էթիկայի հանձնաժողովի նախագահ բ.գ.թ. Ա.Հակոբյանը:

Նիստի ընթացքում ՁԻԱՀ-ի կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Ա.Պապոյանը հակիրճ ներկայացրեց ուղեցույցները, խոսեց հետազոտության նպատակների, խնդիրների, հետազոտութ­յունների իրականացման քայլերի մասին և պատասխանեց ներկաների հարցերին:

Նիստի ավարտին որոշվեց հավանություն տալ «Հարավային Կովկասի երկրներում միգրանտների և տեղաշարժվող բնակչության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման համար երկրի մակարդակով մեխանիզմների մշակմանն ուղղված որակական հետազոտության» և «Հարավային Կովկասի երկրներում միգրանտների և տեղաշարժվող բնակչության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման համար մեխանիզմների մշակման հետազոտության» անցկացմանը: