Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Դրական եզրակացություն ծրագրի վերաբերյալ

29.05.17

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի գործունեության ուղղություններից է գիտագործնական աշխատանքների իրականացումը: Կենտրոնում գործում է էթիկայի հանձ­նաժողով, որին անդամակցում են տեղական և միջազգային կազմակերպությունների մասնագետներ: Հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկ­վում են տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվելիք կենսաբժշկական, վարքագծային և այլ հետազոտությունների էթիկական հարցերը և տրվում են համապատասխան եզրակացություններ:

Մայիսի 29-ին Կենտրոնում տեղի ունեցած էթիկայի հանձնաժողովի նիստի թեման «Ծխից ազատ տարածքների կոալիցիաներ Վրաստանում և Հայաստանում՝ համայքնային հետազոտություն պատահականության սկզբունքով» ծրագրիրն էր, որը հնարավորություն կընձեռի ուսումնասիրել երկրորդային ծխի ազդեցությունը ՀՀ համայնքներում և համայնքների ներգրավվածությունը հակածխախոտային ծրագրերում: Նիստը վարում էր ՁԻԱՀ-ի կենտրոնի փոխտնօրեն, էթիկայի հանձնաժողովի նախագահ բ.գ.թ. Ա.Հակոբյանը: ՀՀ-ում իրականցվող ծրագրի պատասխանատուներն են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը և «Էմորի» համալսարանը:

Քննարկման ավարտին էթիկայի հանձնաժողովը, անելով մի քանի նկատառումներ, տվեց դրական եզրակացություն ծրագրի վերաբերյալ: