Քվեարկություն

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը՝ միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով


Կայացավ էթիկայի հանձնաժողովի հերթական նիստը

22.12.17

Դեկտեմբերի 21-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի ունեցած էթիկայի հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի կողմից ներկայացված «Տուբերկուլոզով հիվանդ մարդկանց կարիքի գնահատում» հետազոտական ծրագրի լրամշակված փաստաթղթերի փաթեթը:

«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի մոնիտորինգի և գնահատման մասնագետ Ա.Ալագուլյանը ներկայացրեց փաստաթղթերի փաթեթում կատարված փոփոխությունները և պատասխանեց հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:

Էթիկայի հանձնաժողովի անդամները որոշակի դիտողություններ անելուց հետո հավանություն տվեցին «Տուբերկուլոզով հիվանդ մարդկանց կարիքի գնահատում» հետազոտական ծրագրի անցկացմանը և փաստաթղթերի փաթեթին: