Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կայացավ էթիկայի հանձնաժողովի հերթական նիստը

21.01.20

Հունվարի 20-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի ունեցած էթիկայի հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից էթիկայի հանձնաժողովին ներկայացված «Երևանի դեղատների աշխատակիցների շրջանում հակամանրէային կայունության (ՀՄԿ) վերաբերյալ գիտելիքների և պրակտիկայում դրանց կիրառման գնահատում - Հայաստան, 2019-2020» («Հետազոտության ուղեցույց», «Հարցաշար»,«Համաձայնության թերթիկ») ծրագրի հետազոտության փաթեթը: Նիստը վարում էր ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենի տեղակալ, էթիկայի հանձնաժողովի նախագահ բ.գ.թ. Արամ Հակոբյանը:

Նիստի ընթացքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի բժիշկ Գենադի Պալոզյանը համառոտ ներկայացրեց հետազոտության նպատակը, ընթացքը, հարցաթերթերը և պատասխանեց ներկաների հարցերին:

Նիստի ավարտին որոշվեց հավանություն տալ հետազոտության անցկացմանը, որոշ դիտողություններ հաշվի առնելուց հետո: