ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Շարժական կլինիկաների աշխատանքները տալիս են իրենց ցանկալի պտուղները

04.12.17

ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում ՁԻԱՀ-ի կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի  համատեղ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ նոյեմբերի 17-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության մի շարք քաղաքներում՝ Երևանում, Արմավիրում, Վանաձորում, Մարտունիում, Սևանում, Գավառում, Գյումրիում, իսկ դեկտեմբերի 1-ին Երևանում և Հրազդանում իրականացրեց հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում 1104 մարդ հնարավություն ունեցավ ՌԴ կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում արագ, անվճար և անանուն հետազոտվելու ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս վաղ շրջանում ախտորոշելու ՄԻԱՎ վարակը, իսկ հիվանդության վաղ ախտորոշումն ու ժամանակին սկսված համապատասխան բուժումը թույլ են տալիս ՄԻԱՎ վարակով մարդուն ապրելու երկար, լիարժեք կյանքով, նաև կանխելու ուրիշներին վարակի փոխանցումը: ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը հղի կնոջը հնարավորություն կտա ունենալու ՄԻԱՎ վարակից զերծ երեխա:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ պարբերաբար անցկացնում է հանրային միջոցառումներ հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացնելու, հետազոտվելը խրախուսելու, հասարակության մեջ առկա կարծրատիպերը փոխելու նպատակով: Միջոցառումների ընթացքում շարժական բուժախտորոշիչ կլինիկայի մոտ հետազոտվելու ցանկություն ունեցող մարդկանց հերթերը վկայում են այն մասին, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքները տալիս են իրենց ցանկալի պտուղները: