Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՁԻԱՀ-ի կենտրոնը հերթական անգամ մասնակցեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO» ցուցահանդեսին

28.10.19

 Հոկտեմբերի 25-27-ը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը մասնակցեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի օրերի ընթացքում ՁԻԱՀ-ի կենտրոնին անվճար տրամադրված տաղավարում Կենտրոնի աշխատակիցները պատասխանեցին այցելուների հարցերին՝ տալով մասնագիտական պարզաբանումներ: Բաժանեցին կրթական-տեղեկատվական նյութեր:

Շուրջ 60 այցելու օգտվեց նաև ցուցահանդեսի մերձակա տարածքում կայանած ՁԻԱՀ-ի կենտրոնի նոր՝ երրորդ շարժական կլինիկայում ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ,Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն անցնելու և 15-20 րոպեում հետազոտության պատասխանը իմանալու հնարավորությունից: