Քվեարկություն

Բժշկական կենտրոններին տրամադրվել են սարքավորումներ

21.01.20

ՁԻԱՀ-ի կենտրոնը ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ձեռք է բերում և մարզային բժշկական կենտրոններին տրամադրում բժշկական սարքավորումներ՝ համաձայն առողջապահության նախարարի համապատասխան հրամանի:

Այսօր միկրոպլանշետային ֆոտոմետր է տրամադրվել «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ին, որի օգնությամբ բժշկական կազմակերպությունը կիրականացնի իմունաֆերմենտային հետազոտություններ, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ: