Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Մեկնարկեցին Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային հայտի վերամշակման աշխատանքները

11.07.18

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային հայտի վերամշակման աշխատանքներին աջակցելու նպատակով հուլիսի 9-ին և 10-ին աշխատանքային այցով ՁԻԱՀ-ի կենտրոնում էին միջազգային փորձագետներ Վյաչեսլավ Կուշակովն ու Կատերինա Բոյկոն:

12

Փորձագետները հանդիպեցին Կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանի, համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանի հետ քննարկելու Գլոբալ հիմնադրամի տեխնիկական հանձնաժողովի կողմից հայտի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները, դրանք հայտում արտացոլելու հնարավորությունները, պլանավորվեցին առաջիկա օրերին հայտի վերամշակման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:

Հանդիպումներին մասնակցում էին նաև Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը և նույն խմբի մոնիտորինգի մասնագետ Նաիրա Սերգեևան: