Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Ստորագրվեց եռակողմ համաձայնագիր

24.03.16

Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրա­պե­տա­կան կենտրոնի և «Սպիդ ինֆոսվյազ» հիմնադրամի միջև ստորագրվեց փոխըմբռնման և հա­մա­գոր­ծակցության վերաբերյալ եռակողմ համաձայնագիր։ Համաձայնագրի նպատակը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից միգրանտների շրջանում իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների հետագա իրականացումն ու արդյունավետ համագործակցության ընդլայնումն է։

Ըստ համաձայնագրի՝ կշարունակվի շարժական կլինիկաների միջոցով ՀՀ մարզերում համայնքների բնակիչների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրումը ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթում, այդ թվում՝ վիրուսային հեպատիտներ Բ, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները, ուլտրաձայնային հետազոտությունները, բժշկական խորհրդատ­վութ­յունն ու անհրաժեշտության դեպքում՝ ուղեգրումը բժշկական օգնություն և սպա­սար­կում իրականացնող տարբեր կազմակերպություններ հետագա հետազոտման և բուժ­ման նպատակով։