Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Համայնքներում շարունակվում են ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումները

30.09.19

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից սեպտեմբերի 23-ից 27-ը համայնքներում շարունակվել է միգրանտների, նրանց ընտանիքի անդամների, համայնքների բնակիչների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների իրականացումը:

Նշված ժամանակահատվածում Կենտրոնի մասնագետները եղել են Արմավիրի մարզի Մայիսյան, Մերձավան, Գետաշեն, Կոտայքի մարզի Լեռնանիստ, Արամուս, Գեղարքունիքի մարզի Ծովինար, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ, Ձորագյուղ, Արարատի մարզի Գետազատ, Դվին, Շիրակի մարզի Հայկավան, Վահրամաբերդ, Անուշավան, Մեծ Մանթաշ, Սառնաղբյուր և Լոռու մարզի Միխայլովկա համայնքներում, որտեղ համայնքային ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ:

Այցելուների շրջանում իրականացվել է նաև տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված հարցաշարով: Հետազոտվել է 460 հոգի: Նրանցից 131-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև.