Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Եվս 362 մարդ իմացավ իր ՄԻԱՎ-կարգավիճակի մասին

02.09.19

Օգոստոսի 26-ից 30-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերն այցելել են Արարատի մարզի Լուսառատ, Սուրենավան, Շահումյան, Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդենիկ, Արծվանիստ, Ձորագյուղ, Գեղարքունիք, Կարմիրգյուղ, Լոռու մարզի Վարդաբլուր, Պրիվոլնոյե և Կոտայքի մարզի Բջնի համայնքներ, որտեղ բժշկական ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինի­կա­ներում միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտութ­յուններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ, իրականացրել են տուբերկուլոզի նկատմամբ կար­գա­վի­ճակի գնահատում համապատասխան հարցաշարով:

Հետազոտվել է 362 հոգի: Նրանցից 83-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայ­նային հետազոտություններ: Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև.