Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Շարունակվում են ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի այցերը համայնքներ

03.12.19

Նոյեմբերի 25-ից 29-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերն այցելել Լոռու մարզի Ախթալա, Ճոճկան, Մեծավան, Շնող, Լեռնապատ,  Մեդովկա, Արմավիրի մարզի Նորապատ, Գայ, Մարգարա, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ, Շենավան,  Արարատի մարզի Այգեստան, Նորաշեն և Կոտայքի մարզի Արգել համայնքներ, որտեղ ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինի­կա­ներում միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտութ­յուններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ, իրականացրել են տուբերկուլոզի նկատմամբ կար­գա­վի­ճակի գնահատում համապատասխան հարցաշարով: Հետազոտվել է 327 հոգի: Նրանցից 117-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայ­նային հետազոտություններ:

Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:  

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև.