Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Եվս 368 մարդ իմացավ իր կարգավիճակի մասին

05.11.19
Հոկտեմբերի 28-ից նոեյեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Այգեվան, Տարոնիկ, Դալարիկ, Շահումյան, Արարատի մարզի Ազատավան, Շահումյան, Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Աստղաձոր, Լոռու մարզի Ջրաշեն, Վահագնի, Դսեղ, Աքորի, Թումանյան, Վարդաբլուր, Արագածոտնի մարզի Կարբի և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքներում իրականացվել են ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումներ: Միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրվել է խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացվել են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ, իրականացվել է տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում համապատասխան հարցաշարով: Ծառայությունները տրամադրվել են համայնքային ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում: Հետազոտվել է 368 հոգի: Նրանցից 115-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ: