Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Եվս 476 մարդ իմացավ իր ՄԻԱՎ-կարգավիճակի մասին

08.10.19

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Գետահովիտ, Սևքար, Աչաջուր, Գանջաքար, Խաշթառակ Արարատի մարզի Մխչյան, Արևշատ, Արգավանդ, Շահումյան, Արմավիրի մարզի Արաքս, Դաշտ, Աղավնատուն, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Զոլաքար, Աստղաձոր և Լոռու մարզի Գուգարք, Գյուլագարակ  համայնքներում իրականացվել են ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումներ:

Միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրվել է խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացվել են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ, իրականացվել է տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում համապատասխան հարցաշարով: Ծառայությունները տրամադրվել են համայնքային ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում: Հետազոտվել է 476 հոգի: Նրանցից 137-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև.