Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կատարվեցին հերթական համայնքային այցերը

09.09.19

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից սեպտեմբերի 2-ից 6-ը համայնքներում շարունակվել է միգրանտների, նրանց ընտանիքի անդամների, համայնքների բնակիչների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների իրականացումը:

Նշված ժամանակահատվածում Կենտրոնի մասնագետները եղել են Գեղարքունիքի մարզի Ծակքար, Վերին Գետաշեն, Նորատուս, Վաղաշեն, Վարդաձոր, Ակունք, Աստղաձոր, Զոլաքար Արարատի մարզի Ավշար, Այգավան,  Արմավիրի մարզի Բաղրամյան1, Երվանդաշատ, Շահումյան, Ամբերդ և Լոռու մարզի Գուգարք համայնքներում, որտեղ բժշկական ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ: Այցելուների շրջանում իրականացվել է նաև տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված հարցաշարով:

Հետազոտվել է 405 հոգի, նրանցից 65-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:

Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվել են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև.